00:00:00

Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը. Մելիք-Շահնազարյան

10:31, 16 մարտ 2025 Քաղաքականություն

Մեկ անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ` Գյումրիում Նիկոլը չի կարող հաղթել, բայց կարող է գողանալ հաղթանակը: Այս մասին տելեգրամյան գրառում է կատարել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Իշխանությունները լծվել են այդ գործին` Գյումրին վերածելով քարոզչական ամենակեղտոտ տեխնոլոգիաները կիրառելու և վարչական ռեսուրը գործի դնելու փորձադաշտի:

Նրանց գործունեության մեջ կա ամեն ինչ, բացի գյումրեցիների հանդեպ հարգանքի թեկուզ չնչին կաթիլի: Այդպես է նախապատրաստվում և արդեն իսկ իրագործվում Գյումրու մեծ գողությունը:

P.S. Գյումրում չես գտնի մեկին, ով չանիծի Նիկոլին ու նրա իշխանությունը: Բայց շատերը համոզված են, որ Սարիկը այլ է, «քաղքի տղա է»… Ոչ, սիրելի գյումրեցիներ` քաղքի տղա չէ: Գուցե և էր, բայց դա մինչ Նիկոլի հետ գործ բռնելն ու նրա գործիքը դսռնալը: Հիմա նա սովորական նիկոլ է», - գրել է քաղաքագետը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31