00:00:00

Ոչ բոլոր երեխաներն են ապրում բարեկեցիկ պայմաններում, և ոմանց համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով. 8-ամյա Հրաչյան՝ ՄԻԽ նստաշրջանի քննարկմանը

21:21, 15 մարտ 2025 Տեսանյութեր

 

 

Մարտի 13-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկման առաջին հատվածում Հայաստանի պատվիրակության անունից ելույթով հանդես եկավ 8-ամյա Հրաչյան, ով հիշեցրեց, որ մանկությունը մարդու կյանքի սովորելու և աշխարհը ճանաչելու ժամանակն է։
 
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ոչ բոլոր երեխաներն են ապրում բարեկեցիկ պայմաններում և ոմանց համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով, աղետներով և կլիմայի փոփոխության արդյունքում առաջացող խնդիրներով։
 
Նա կոչ արեց մեծահասակներին որոշումներ կայացնելիս հաշվի առնել երեխաների կարիքները, նրանց կարծիքը և ապագայի համար ցանկությունները։ «Հուսով ենք, որ դուք՝ մեծահասակներդ, կօգնեք մեզ մեր երազանքները դարձնել որոշումներ, իսկ որոշումները՝ իրականություն», նշեց Հրաչյան:
 
Ավարտելով իր ելույթը՝ նա հարց ուղեց երեխաների հարցերով հատուկ զեկուցողին, թե ինպե՞ս կարելի է ապահովել բոլոր երեխաների դպրոց հաճախելու հնարավորությունը։
 

 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31