00:00:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով մեկնարկեց «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը

20:25, 15 մարտ 2025 Քաղաքականություն

 

 

Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ 

Իր բացման խոսքում տիկին Աննա Հակոբյանը նշեց, որ ամիսներ առաջ սկսված շարժման այսքան մեծ թվով գաղափարակից-ընկերներ ունենալու փաստը իրեն միայն ոգևորում է, և աշխատելու է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր բանախոսությունը՝ «Իմանալ՝ ինչպես» թեմայով։ Ելույթի ընթացքում ընդգծվեցին տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։ Անդրադառնալով փորձի և գիտելիքի կիրառելիությանը՝ վարչապետը կարևորեց հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և շարունակական ինքնազարգացման դերը։

Բանախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի փուլը, որը համակարգում էր տիկին Աննա Հակոբյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր անմիջապես վարչապետին և ստանալ սպառիչ պատասխաններ: Հնչեց 10 հարց, որոնց շուրջ ծավալվեց բուռն քննարկում։ 

Այսպիսով «ԹԵԴ Թոք»-երի միջազգային լավագույն փորձով (TED-formatted talks) ոգեշնչված, այսօր Հայաստանում ծնվեց նոր ձևաչափով կրթական, ոչ ֆորմալ հարթակ: Վերջինս միտված է  հնարավորություն տալ հասարակության լայն շերտերին ընդլայնելու իրենց գիտելիքները, բացահայտելու նոր մտքեր և խորացնելու պատկերացումները ամենատարբեր թեմաների շուրջ: 

«Կրթվելը նորաձև է» շարժումը բաց է բոլորի համար` անկախ տարիքային, մասնագիտական, քաղաքական, սոցիալական կամ այլ պատկանելիությունից, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մասնակցել հանդիպումներին, կարող է լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/Arh4iajEcwWToUa39 : 

Տեսանյութը՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31