00:00:00

Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

11:36, 15 մարտ 2025 Քաղաքականություն

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր մեկնարկում է նախընտրական քարոզչությունը։ Փարաքարում և Գյումրիում  ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին:

Գյումրիում միմյանց հետ կմրցեն 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում՝ 4 ուժեր:

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8

«Իմ հզոր համայնք»՝ 9

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը՝ 
 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ՝ 1

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3

«Կայունություն» կուսակցություն՝  4

Նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 28-ին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31