00:00:00

Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործել. «Փաստ»

09:21, 15 մարտ 2025 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում է կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին: Նպատակն ընտրական գործընթացի ամբողջական իրավական վերահսկողություն իրականացնելն է։ «ՀայաՔվեն» որոշում է կայացրել մաս չկազմել որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի նախընտրական ցուցակի, չներգրավվել քարոզչական աշխատանքներում:

Երեք կազմակերպությունները, միավորելով ուժերը, այս կերպ ռեսուրսների համատեղման միտում ունեն, բացի դա, այս պարագայում օրենսդրությունն ավելի լայն հնարավորություններ է տալիս դիտորդական առաքելություն անցկացնելու իմաստով:

«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը շեշտում է՝ նախկինում արձանագրված բազմաթիվ ընտրախախտումները՝ և՛ 2021 թ. համապետական, և՛ 2023 թ. Երևանի ավագանու ընտրություններին, հիմք են տալիս ենթադրելու, որ պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործել։ Ուստի, դիտորդական առաքելության նպատակն է երաշխավորել մեր քաղաքացիներին, որ նրանց ձայնը չի կորելու, և այն նշանակություն ունի, որովհետև, ցավոք, ընտրական գործընթացն ունի բազմաթիվ զարտուղիներ՝ քաղաքացու իրական քվեն աղավաղելու։

Գյումրու 82 և Փարաքարի 16 ընտրատեղամասերում ներկա են լինելու դիտորդական այս առաքելության մեկ կամ երկու դիտորդ, մեկական գրասենյակներ են գործելու Էջմիածնում և Գյումրիում, որտեղ քաղաքացիները կարող են դիմել իրենց իրավունքի ոտնահարման պարագայում: Բացի դա, գործելու է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման թեժ գիծը 033978281 հեռախոսահամարով:

Դիտորդները հանձն են առնում պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ կոչ անելով նրանց ակտիվորեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31