Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում իր առաքելությունը կատարել է՝ Ռուսաստանից ուժեր ներքաշելով այլ ուղղություններից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրավիճակը ներկայում շատ բարդ է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել մեր մարտիկներին այդ գործողության համար։ Մեր բանակն իր խնդիրը կատարել է։ Առաջինը՝ թուլացել է ճնշումը խարկովյան ուղղությամբ, հետո նրանք սկսել են իրենց զորքերը տեղափոխել արևելյան ուղղությունից։ Ես կարծում եմ, որ պոկրովյան ուղղությամբ այժմ իրավիճակը կայուն է»: