00:00:00

Ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք խորհրդակցությունը

16:08, 14 մարտ 2025 Քաղաքականություն

 

 

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք խորհրդակցությունը։

Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։

Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները:

Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանը մի խումբ զինծառայողների հանձնել է խրախուսական պարգևներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր