00:00:00

Ռյուտեն հաստատել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այլևս չի քննարկվում, հանվել է օրակարգից

15:55, 14 մարտ 2025 Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ Ուկրաինայի՝ Հյուսիսատլաանտյան դաշինքին անդամակցելու հարցն այլևս օրակարգում չէ։ Այդ մասին Ռյուտեն ասել է Bloomberg TV-ի եթերում։

Հարցին՝ «Ճի՞շտ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցային օրակարգից հանում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը», Ռյուտեն պատասխանել է՝ այո, ապա անմիջապես սկսել է խոսել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու «անհրաժեշտության» մասին։

Նշենք, որ 2024 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, թե Ուկրաինան ընթանում է «դեպի ՆԱՏՕ տանող անշրջելի ճանապարհով»։ Այս ձևակերպումը իրենց տարբեր հայտարարություններում կրկնում էին ՆԱՏՕ-ի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև նրան հաջորդած Մարկ Ռյուտեն, սակայն Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագհի պաշտոնը ստանձնելուց և ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական կուրսի մասին հայտնի դառնալուց հետո Ռյուտեն հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն երբեք կոնկրետ խոստումներ չի տվել Ուկրաինային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր