02:51:56

«Հասարակությունը երկրաշարժի մասին առաջնային տեղեկատվություն ստանում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից, ոչ թե Սեյսմիկից․ Սա մտահոգիչ է»

17:53, 14 մարտ 2025 Հասարակություն

Սույն թվականի մարտի 13-ին araratnews.am կայքում հրապարակվել է «Երկրաշարժի էպիկենտրոնը Մալաթիա-Սեբաստիա՞․ պարզաբանում է սեյսմոլոգ Սոս Մարգարյանը» նյութը, որում ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետ Սոս Մարգարյանը անդրադարձել է ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից տարածված հաղորդագրությանը։

 

Հաղորդագրության մեջ նշված է, որ 2025 թվականի մարտի 12-ին Երևանում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը (40.1340N, 44.4880 E) գտնվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

 

Այս կապակցությամբ Սոս Մարգարյանը նշել է․ «Ես երբեք չեմ տեսել, որ էպիկենտրոնը վարչական շրջանով նշվի․․․սովորաբար այն նշվում է քաղաքի աշխարհագրական կենտրոնից որոշակի ուղղությամբ և հեռավորությամբ։ Էպիկենտրոնը քարտեզով են նշում՝ ըստ դիրքի։ Այսքան ժամանակ չի եղել, որ մենք վարչական տարածքով էպիկենտորն տանք։ Մարտի 12-ի երկրաշարժը 2.7 մագնիտուդ ուժգնություն ուներ, էպիկենտրոնում՝ 3-4 բալ, և այն տեղակայված էր Երևանից 13 կմ հարավ-արևմուտք․․․երբ ասում են էպիկենտրոն, դա պայմանական կետն է։ Մենք շատ հաճախ խոսում ենք Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տված ցուցանիշներով, որտեղ նույն երկրաշարժը կարող է լինել էպիկենտրոնի 10, 20, 25 կմ տարբերությամբ։ Հետևաբար ճիշտը տվյալ երկիրն է, որտեղ տեղի է ունեցել երևույթը, քանի որ գրանցող ամենամոտ կայաններն իրենն են, և սխալանք չի կարող լինել»։

 

Սոս Մարգարյանին ուղղված պատասխան նամակում ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանը արձագանքեց․ «Դեռ 2021 թվականի փետրվարի 13-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տարածած 4.7 մագնիտուդով երկրաշարժի վերաբերյալ հաղորդագրությունում կոնկրետ նշվել է, որ այդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նուբարաշեն վարչական շրջանում: Նաև նշենք, որ նմանատիպ մագնիտուդով երկրաշարժի խզման երկարությունը կազմում է մոտ 400մ, որի վերագրումը նշված վարչական շրջանին (25.16 կմ²) բավականին իրատեսական է: Ըստ սեյսմաբանական պրակտիկայում կիրառվող սեյսմիկ ինտենսիվության MSK-64 սանդղակի, 2.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ազդեցությունը երկրի մակերևույթի վրա բերում է 4-5 բալ, այլ ոչ թե 3-4 բալ ուժգնություն։

Խորհուրդ է տրվում հետագայում հաշվի առնել այդ հանգամանքը, բացի դրանից մտածել առավել օպերատիվության մասին, քանի որ մեր հասարակությունը, երկրաշարժի մասին առաջնային տեղեկատվություն ստանում է Ս. Մարգարյանի կողմից նշված Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից (EMSC), այլ ոչ թե ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից, որը շատ մտահոգիչ է»:

 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31