02:42:47

Այո՛, տուգանքների մասին նախաձեռնություն կա. Կոստանյանը՝ տրանսպորտում չվճարող քաղաքացիների մասին

14:12, 14 մարտ 2025 Հասարակություն

Այո՛, տուգանքների մասին նախաձեռնություն կա, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դրա մասին մենք ասել ենք, և ես չեմ պատրաստվում դա թաքցնել, մի շաբաթից ավելի այդ նախագիծը տեղադրված է համապատասխան կայքում։ Տուգանքների կիրառումն իրականացվելու է՝ երբ ԱԺ-ի կողմից հավանության կարժանանա։

Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափն էլ է որոշակի տարբերություն ունենալու։ Մի դեպքում դա առհասարակ չվճարողներին է վերաբերելու, մի դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, մյուս դեպքում՝ փաստացի տարեկան փաթեթ ունեցող և, առհասարակ, որևէ տրանսպորտում վճարում չկատարող մարդուն»,-ասաց Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ նախագիծը հավանության արժանանալուց հետո, որոշակի տեխնիկական միջոցներով՝ Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը կիրականացնի տուգանքի մեխանիզմը։ 

Կոստանյանը նշեց նաև, որ իրենց խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն ու «օրինականության դաշտ» բերելն է, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31