00:00:00

ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

09:28, 14 մարտ 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.

«Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, ովքեր ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասում են, որ Հայաստանը պետք է չճանաչի ինքը իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում միջազգային իրավունքից, Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից: Երրորդ ուժերի համար դուռ է բացում մեր երկիր: 

Ճանապարհ բացում Հայաստանի Հանարապետության անկախության և պետականության վերացմանը: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է և, եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը: 

Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:

 Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել: 

Հ.Գ. ի դեպ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր