00:00:00

Վերնագիր են տալիս՝ «Վարչապետն ասել է՝ ճանապարհ ենք տալու Ադրբեջանին». այ ձյուն գա ձեր՝ հազար երկրի գործակալ փայատերերի գլխներին. Վահագն Ալեքսանյան

07:17, 14 մարտ 2025 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանին ճանապարհ է տալու։

 

«Ադրբեջանին ռուսական վերահսկողությամբ միջանցք տալու երդվյալ ջատագովներին սպասարկող լրատվականները մեկը մյուսին հերթ չտալով վերնագիր են տալիս՝ «Վարչապետն ասել է՝ ճանապարհ ենք տալու Ադրբեջանին»։

 

Այ ձյուն գա ձեր՝ հազար երկրի գործակալ փայատերերի գլխներին, բա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության մասին կտորները ինչու՞ եք կտրում, հասկանում եմ, որ ձեր շեֆերը Հայաստանի ինքնիշխանություն ու Հայաստանի իրավազորություն բառերից խրոնիկ ալերգիա ունեն ու կարող է նույնիսկ նոպայի շրջանակներում գետին ընկած ցնցումներ ստանան այդ բառակապակցությունից, բայց ամեն դեպքում գոնե մի քիչ պատասխանատվություն ունեցեք ձեր ընթերցողների առաջ»,- Facebook-ում գրել է ՔՊ-ականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր