00:00:00

Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի ԱԺ նախագահի գլխից․ «Իրավունք»

09:00, 14 մարտ 2025 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները վերջին շրջանում մի այլ կարգի ջերմացել են, սա նկատել են թիմակիցները:

Ըստ ՔՊ աղբյուրների, մինչեւ վերջերս Ալենն իր «քիփերին» անընդհատ սրում էր Փաշինյանի դեմ, բայց հիմա հակառակ պատկերն է։ Ասում են՝ Փաշինյանը մի քանի ժամանոց առանձնազրույցի է ունեցել Ալենի հետ ու այդ զրույցի ժամանակ հասկացրել, որ իրեն դեմ գնալով՝ ջրում է ընդդիմադիրների բոստանը:

Հետո էլ ուրախացրել է Ալենին, թե նրա գլխավոր մրցակից Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի ԱԺ նախագահի գլխից։

ՔՊ-ում սրանով են պայմանավորում, որ վերջերս Անդրանիկ Քոչարյանը տեղը-տեղին սսկվել է, իսկ Ալեն Սիմոնյանն ուրախությամբ անում է այն, ինչ ասում է Փաշինյան Նիկոլը»:


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31