20:28:03

Գրիգոր Մինասյանի գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում․«Հրապարակ»

08:10, 14 մարտ 2025 Մամուլ

«Հրապարակ» գրում է ․ Նիկոլ Փաշինյանի կադրերն ակնհայտ դավանում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցրածները։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում, բարեփոխումներ անելով նպաստում էր դատարանում հաղթանակներին` ընդդեմ «բյուջեն թալանողների», վերադարձել է իր «AM» իրավաբանական ընկերություն, ղեկավարում է այն եւ պարծենում է պետության դեմ իր գրասենյակի տարած հաղթանակներով։

Ընկերության կայքում լուր կա, որ Երեւանի քրեական դատարանի որոշմամբ պետությանն առանձնապես խոշոր չափի` 5 մլրդ 500 մլն դրամի ենթադրյալ վնաս հասցրած` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու համար մեղադրվող անձն արդարացվել է` «AM»-ի ջանքերով։ Նա մեղադրվում էր շահումով խաղեր վարելու միջոցով ընկերոջը՝ առանց պետական գրանցման, առանց թույլտվության եւ լիցենզավորման ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակելու մեջ: Ի դեպ, Մինասյանի գրասենյակը նաեւ իշխանավորներին է պաշտպանում: Բագրատ սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը եւս «AM»-ի ներկայացուցիչն է պաշտպանում: Ինչպես ասում են` փողին մուննաթ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 03․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31