Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համաներում հայտարարել Բաքվում ապօրինի պահվող հայերի նկատմամբ:
Մասնավորապես՝ կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերն ասել է. «Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ մնք կոչ ենք արել Ադրբեջանին լայն համաներում հայտարարել Ղարաբաղի հայերի համար։
Ադրբեջանում քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական արդարադատության համակարգի օգտագործման պատմություն կա, ինչը մտավախություն է առաջացնում, որ Ռուբեն Վարդանյանը հնարավորություն չի ունենա հասնել արդար դատաքննության»։