Թուրք լրագրողի հարցին` հայ-թուրքական հարաբերությունների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Խոսակցությունը, որ սկսվել է Հայաստանի ու Թուրքիայի միջև, շատ կարևոր է: Կցանկանամ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: ...Ցամաքային սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների հյամար: Մենք սպասում ենք այդ պայմանավորվածության իրագործմանը: Քանի որ այս պայմանավորվածությունն իրագործված չէ, կարծիք է ստեղծվում, թե Հայաստանի ու Թուրքիայի միջև չկա խոսակցություն: Այնինչ Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ: Սա շատ կարևոր է, որովհետև նախկինում մենք երրորդ երկրների միջոցով ենք իմացել, թե ինչ են մտածում Անկարան կամ Երևանը»: