00:00:00

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան

22:41, 13 մարտ 2025 Քաղաքականություն

Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ»,-ասել է նա։

Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների մասին, նա նշել է․ «Միանշանակ կցանականամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ։ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկա դրությամբ կա ուղիղ երկխոսություն։ Եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ կարևոր փոփոխություն է։  Նախկինում զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրար հետ ճշտելու հնարավորությունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր