Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել և չի վարում, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։ Այդ պայմանավորվածությունների արդյունքւոմ ՀՀ-ն որևէ ձեռքբերում չունի։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
՛՛Ավելին, Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ ամրագրված արցաախահայերի վերադարձի իրավունքին, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Սա փաստացի Փաշինյանի կողմից գրավոր պարտավորվածություն է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։ Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն։ Դա տեղի չի՛ ունենալու։ Վստահ եմ՝ այս հարցում հանրության ծանրակշիռ մեծամասնությունը լինելու է մեր բնական դաշնակիցը՛՛,-նշել է նա: