00:00:00

Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար. Քըլըչ

21:38, 13 մարտ 2025 Աշխարհ

 

 

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։ 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Մեզ համար Ադրբեջանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կարևորագույն գործոն են։ Հանդես գալով այս դիրքորոշմամբ՝ մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացին, խաղաղության պայմանագրի հարցին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Բնականաբար, մենք քննարկումներ ենք ունենում Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որտեղ ներկայացված են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը։ Մենք աշխատում ենք ամենաճիշտ լուծումը գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ՛՛:

Քըլըչին հարցրել են, թե արդյոք Թուրքիան նույնպես, ինչպես Ադրբեջանի պահանջու՞մ է, որ  փոփոխվի ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես՝ ՛՛Հայաստանից պահանջու՞մ է հրաժարվել ՛՛տարածքային պահանջներից՛՛ հարաբերությունների կարգավորման համար՛՛:

Ի պատասխան՝ նա նշել է. ՛՛Այսօր ես տեղեկացա, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարություն է արել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու մասին։ Հարցը, որի վրա Մենք հիմա կենտրոնանում ենք, Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացն է ։ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ աշխատելու են անցանկալի իրավիճակից խուսափելու համար՛՛:

Հարցազրույցում Քըլըչը նաև ասել է, որ Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր