Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի համար ձեռնտու է հասնել 30-օրյա հրադադարի, քանի որ Կուրսկի շրջանում նրա ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է, բայց Ուկրաինան կարող է օգտագործել 30-օրյա հրադադարը զենք ձեռք բերելու կամ ուժային մոբիլիզացիայի համար»:
Պուտինի խոսքով՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք․ «Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի և զենք չի ստանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի՝ կրակը դադարեցնելուն օգնելու հարցում»։