00:00:00

Ե՞րբ է ստորագրվելու Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը»

18:58, 13 մարտ 2025 Քաղաքականություն

«Ե՞րբ է ստորագրվելու Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիրը»,- հետաքրքրվեցին լրագրողները Նիկոլ Փաշինյանից, ով ՔՊ գրասենյակ էր եկել՝ վարելու կուսակցության նիստը։

«Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, և մենք պատրաստ  ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչքան հասկացա, հայտարարությամբ է հանդես եկել, որ պատրաստ է երկկողմ ֆորմատով քննարկումներ սկսել։ Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումերն ունենք, և ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել»,- պատասխանեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որում նշել էր․ «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր