00:00:00

«Ոչ մի գաղտնիք չունենք»․ Փաշինյանը վստահեցնում է՝ հանրությունը «Խաղաղության պայմանագրի» բովանդակությանը ծանոթ է

18:45, 13 մարտ 2025 Տեսանյութեր

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի տեքստը համաձայնեցված է, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ տեքստը հրապարակվելու է, թե ոչ, Փաշինյանը պատասխանեց, թե  պետք է ծանոթանալ «պրակտիկաներին»։

«Պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին են»,- ասաց նա ու վստահեցրեց, թե իրենք հանրությունից «ոչ մի գաղտնիք չունեն»։

«Ըստ էության՝ հոդված-հոդված առանձին այսպես, թե այնպես,  հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։ Այո, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չեմ կարող ասել, թե բովանդակությանը ծանոթ չէ։ 4 տարի է, ինչ բանակցում ենք տեքստի շուրջ, ըստ էության՝ հայտնի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր