00:00:00

Մոնղոլիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

20:14, 28 մայիս 2018 Աշխարհ

Մոնղոլիայի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը: Մասնաճյուղի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռուսաստանի սահմանից մոտ 140 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնում ցնցումների ինտեսիվության տեսանկյունից երկարշարժը գնահատվել է որպես «շատ ուժեղ»: Մոնղոլիայի՝ Տուվայի, Ալթայի Հանրապետության և Բուրյատիայի արևմտյան հատվածի հետ սահմանամերձ հատվածներում երկրաշարժեր հաճախ են գրանցվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր