00:00:00

«Եթե կիսում եք Գյումրիի զարգացման մեր գաղափարները, ապա սպասում ենք ձեր նվիրատվություններին». Ռուբեն Մխիթարյանը նախընտրական հիմնադրամ է բացել (Տեսանյութ)

10:40, 13 մարտ 2025 Տեսանյութեր

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ հզոր հայրենիք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը նախընտրական հիմնադրամ է բացել։

Ընտրելու իրավունք ունեցող ցանկացած անձ կարող է փոխանցել մինչև 100 հազար դրամ գումար:

Հավաքված գումարով հոգալու են լրատվամիջոցներով քարոզչական հոլովակների, նախընտրական շտաբների վարձակալության, քարոզչական պաստառների պատրաստման և ընտրական փուլին վերաբերող այլ ծախսեր։

«Եթե կիսում եք Գյումրիի զարգացման մեր գաղափարները, ապա մենք շնորհակալությամբ սպասում ենք ձեր նվիրատվություններին»,-նշել է Մխիթարյանը։

««Ակբա Բանկ» ԲԲԸ «Գյումրի» մասնաճյուղ: Հաշվեհամար՝ 220373350077000

Խնդրում ենք փոխանցումները կատարել այնպիսի եղանակով, որը թույլ կտա նույնականացնել փոխանցում կատարող քաղաքացուն (բանկ, օնլայն բանկինգ) քանզի անանուն նվիրատվությունները փոխանցվում են պետական բյուջե»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր