00:00:00

Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Արարատ Միրզոյան

21:56, 12 մարտ 2025 Քաղաքականություն

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառմանն իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է.

«Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու արդեն երեք առիթ ունենք. առաջինն, իհարկե, իմ սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը՝ հնարավորությունը, որ մենք ունեցանք ստորագրելու և ազդարարելու մեր երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, և երրորդը՝ այս հրաշալի առիթը՝ վերջապես միասին մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության ռեզիդենտ դեսպանության բացմանը:

Ես ուզում եմ արձանագրենք և գիտակցենք, որ դեսպանությունն, ինչպես և օրինակ, ռազմավարական փաստաթղթի ստորագրումն իրականում շատ մեծ նշան և վկայություն է այն ընկերության, բարեկամության և գործընկերության, որը մենք արդեն ունենք երկու երկրների միջև, և որոնք պատրաստվում ենք խորացնել»։

Արարատ Միրզոյանը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ մոտեցման վերաբերյալ լրագրողի հարցին, ասաց.

«Մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք և առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը…»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31