00:00:00

64-ամյա տղամարդու տանն ու ավտոտնակում 2 կգ-ից ավելի թմրանյութ է հայտնաբերվել

21:53, 12 մարտ 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ:

Ձեռնարկվել են միջոցառումներ, տեղեկությունը հաստատվել է: 64-ամյա տղամարդը հրավիրվել է վարչություն, խոստովանել թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնել այն ներկայացնել:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում և ավտոտնակում հայտնաբերվել է  պոլիէթիլենի և թղթե 29 փաթեթ` 2 կգ 173 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանայի նմանվող զանգվածով։

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է, 3-4 տարի առաջ ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից և պահել անձամբ օգտագործելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր