00:00:00

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի տարածքների կորուստը բանակցությունների վերջնարդյունքում

18:52, 12 մարտ 2025 Հասարակություն

Ուկրաինան չի ճանաչի տարածքների կորուստը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունների վերջնարդյունքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կիևն ունի կարմիր գծեր հակամարտության կարգավորման բանակցություններում։

«Մենք ոչ մի օկուպացված տարածք չենք ճանաչի որպես Ռուսաստանի Դաշնություն, սա փաստ է»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ ինքը նույնպես չի խախտի Ուկրաինայի սահմանադրությունը և չի սահմանափակի նրա ինքնիշխանությունը, սակայն չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի այս խոսքով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր