00:00:00

Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

11:23, 12 մարտ 2025 Աշխարհ

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Վրաստանի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ։

Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։

Դատարանը հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և տուգանել 300 հազար լարիով։

Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ դատավարությունը քաղաքական բնույթ է կրում:

Սաակաշվիլին ներկայումս կրում է վեց տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ նախկինում դատավճիռներ էին կայացվել երկու այլ գործերով՝ Սանդրո Գիրգվլիանիին սպանողներին ներում շնորհելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր