00:00:00

Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինուհին. նրա գործողությունների զոհերի թվում են ՀՀ բնակիչներ

21:28, 11 մարտ 2025 Աշխարհ

Լեհաստանում սահմանապահները ձերբակալել են ուկրաինացի կնոջ, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված հանցավոր խմբի կազմում «սև շուկայում» 56 երիկամ վաճառելու համար:

Ինչպես հայտնում է Reuters-ը, 35-ամյա Քսենիա Պ.-ի նկատմամբ 2020-ից Ինտերպոլի կողմից հետախուզում էր հայտարարված: Սակայն հայտնի չէ, թե ինչու նա Ղազախստանում բանտ չի նստել:

Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել «սև շուկայում»:

Նա դատապարտվել է «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 տուժած կողմից ապօրինի կերպով երիկամներ ձեռք բերելու» և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական ​​աղբյուր դարձնելու» համար։

Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան մեկշաբաթյա ժամանակավոր կալանք կիրառելու համար, որպեսզի նրան արտահանձնեն Ղազախստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր