00:00:00

ՌԴ օդանավակայանների սահմանափակումների պատճառով 80-ից ավելի ինքնաթիռ վայրէջք է կատարել այլ օդանավակայաններում

17:52, 11 մարտ 2025 Աշխարհ

 

 

83 օդանավ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում այսօր առավոտյան Ռուսաստանի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների ժամանակ, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Պոտեշկինի գլխավորած խորհրդակցությունից հետո։ Հանդիպմանը մասնակցել են օդային տրանսպորտի դաշնային գործակալության, ավիաընկերությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ, փոխանցում է ТАСС-ը։

«Այսօր առավոտյան անվտանգության նկատառումներից ելնելով Մոսկվայի և մերձակա շրջանների օդանավակայանները 4 ժամից ավելի թռիչքներ չեն իրականացրել։ 83 ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում. անձնակազմը և ավիադիսպետչերներն արագ արձագանքել են փոփոխված իրավիճակին»,- ասվում է զեկույցում։


Մոսկվայի և մերձակա շրջանների օդանավակայանները երեքշաբթի օրն անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին, և մարդկանց մեծ կուտակումներից հնարավոր է եղել խուսափել, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։


«Այժմ բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով, և կանխվել են մեկնող չվերթների լուրջ խցանումները։ Օդանավակայաններն աստիճանաբար վերադառնում են իրենց սովորական ռիթմին», - ասվում է նախարարությունում Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Պոտեշկինի նախագահությամբ Ռոսավիացիայի, ավիաընկերությունների և օդանավակայանների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30