00:00:00

Մարտի 13-14-ի գիշերը կլինի Լուսնի լրիվ խավարում

16:18, 11 մարտ 2025 Հասարակություն

Մարտի 13-14-ի գիշերը Երկրի բնակիչները ականտես կլինեն Լուսնի լրիվ խավարման. հայտնում են Բայուրականի աստղադիտարանից։

Սա կլինի Լուսնի առաջին լրիվ խավարումը 2022թ․ նոյեմբերից հետո և առաջինը՝ մոտակա երեք խավարումներից, որոնք տեղի կունենան 2025-2026 թվականների ընթացքում։

Մյուս խավարումները կլինեն՝

.2025թ․ սեպտեմբերի 8-ին (լրիվ),
.2026թ․ մարտի 3-ին (լրիվ),
.ինչպես նաև 2026թ․ օգոստոսի 28-ին (մասնակի)։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Հայաստանից հնարավոր չէ դիտել առաջիկա խավարումը, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։

«Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են այնպես, որ Լուսինն ամբողջությամբ հայտնվում է Երկրի ամենամութ ստվերում, որը կոչվում է ամբրա։

Երբ Լուսինը գտնվում է ամբրայի մեջ, այն ստանում է կարմրա-նարնջագույն երանգ։

Ինչու՞ է Լուսնի խավարման ժամանակ Լուսինը կարմրում։

Նույն երևույթը, որը երկինքը դարձնում է կապույտ, իսկ մայրամուտները՝ կարմիր, Լուսնի խավարման ժամանակ Լուսնին տալիս է կարմրա-նարնջագույն գույն։

Արեգակի լույսը սպիտակ է, սակայն այն բաղկացած է գունային սպեկտրի տարբեր բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրը բեկման տարբեր հատկություն ունի։

Կապույտ լույսը հեշտությամբ ցրվում է Երկրի մթնոլորտով անցնելիս, մինչդեռ կարմիր լույսը ավելի քիչ է ցրվում և ուղիղ տարածվում է։ Երբ Արեգակը բարձր է երկնքում, մենք տեսնում ենք կապույտ լույսի ցրվածությունը։

Սակայն արևածագի և մայրամուտի ժամանակ, երբ Արեգակը մոտ է հորիզոնին, լույսը պետք է անցնի Երկրի մթնոլորտի ավելի հաստ շերտով, այսինքն ավելի երկար ճանապարհով։

Կապույտ լույսը ցրվում է, իսկ դեղինից մինչև կարմիր լույսի ալիքները հասնում են դիտողին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր