00:00:00

ԿԸՀ-ն հաստատել է Գյումրիի ընտրություններում Հանրային հեռարձակողների եթերաժամի տրամադրման կարգը

15:44, 11 մարտ 2025 Հասարակություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի արտահերթ նիստում հաստատել է 2025 թվականի մարտի 30-ի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով, ինչպես նաեւ ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը։

 

«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 20 րոպե անվճար՝ օրական ոչ ավելի քան 2 րոպե, ըստ այդմ՝

 

 1) 2025թ. մարտի 15-ից մինչև 2025թ. մարտի 24-ը ներառյալ (10 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.

 

 2) 2025թ. մարտի 25-ին և 26-ին (2 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով. 

 

3) 2025թ. մարտի 27-ին և 28-ին (2 օր)՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով։ Եթերաժամերը կտրամադրվեն ժամը 18:00-ից։ 

 

Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային ռադիոյի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով՝ 2025թ. մարտի 15-ից մինչև 2025թ. մարտի 28-ը ներառյալ (14 օր) տրամադրվում է՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: 

 

Եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից։ Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ սահմանված հերթին համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր