00:00:00

Գուտերեշը մտահոգված է, կոչ է անում դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները

21:21, 10 մարտ 2025 Աշխարհ

ՄԱԿ  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Սիրիայում լարվածության աճով, կոչ է անում բոլոր կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է Սիրիայի ծովափնյա շրջաններում բռնության աճով, որն ուղեկցվում է զանգվածային սպանություններով։ Նա կոչ է անում բոլոր կողմերին՝ պաշտպանել խաղաղ բնակչությանն ու դադարեցնել ատելություն հրահրող հռետորաբանությունն ու գործողությունները»,- ասել է Գուտերեշի ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր