Ադրբեջանի Լերիքի շրջանի Յարդըմլի կայարանից 11 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեղական ժամանակով 07:49-ին գրանցված ցնցումների աղբյուրը գտնվել է 15 կմ խորության վրա։
Հաղորդվում է, որ մի քանի ժամ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իսմայիլիում։