00:00:00

Հայաստանը մտել է ճանապարհորդությունների համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ տասնյակ

18:42, 08 մարտ 2025 Հասարակություն

HelloSafe կայքի տվյալներով, որը գնահատում է 136 երկրներում հանգստի օրական բյուջեն, Հայաստանը հայտնվել է ճանապարհորդելու համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ 10-ում։

Ամենաթանկ ուղղությունները փոքր կղզեպետություններն են (Բարբադոս, Անտիգուա եւ Բարբուդա, Սենթ Քիթս եւ Նեւիս, Մալդիվներ, Գրենադա), տեղեկացրել է Le Figaro-ն։

 

Ճանապարհորդությունների համար աշխարհի ամենաէժան երկրների թոփ-10-ում տեղ են գտել.

Լաոսը

Ղազախստանը

Ռուանդան

Գանան

Մոնղոլիան

Հայաստանը

Բուրկինա Ֆասոն

Վրաստանը

Մալին

Բիրման։

Եվրոպայում ամենաթանկ երկիրը Շվեյցարիան է (6-րդ տեղն աշխարհում, օրական 241 եվրո)՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, որտեղ միջին օրական բյուջեն գնահատվում է 181 եվրո։ Ֆրանսիային հաջորդում են Իսլանդիան (օրական 177 եվրո), Լյուքսեմբուրգը (օրական 169 եվրո) եւ Հունաստանը (օրական 168 եվրո)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր