00:00:00

Թուրքմենստանը պատրաստ է Եվրոպային բնական գազ մատակարարել

19:13, 08 մարտ 2025 Հասարակություն

Թուրքմենստանը պատրաստ է սերտորեն համագործակցել եվրոպական երկրների հետ բնական գազի մատակարարման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Euronews-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է երկրի նախկին նախագահ և Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ 

Բերդիմուհամեդովը նշել է, որ Եվրոպայի էներգառեսուրսների շուկան աշխարհի խոշորագույններից մեկն է, իսկ Աշխաբադի համագործակցությունը ԵՄ-ի հետ շահավետ է երկու կողմերի համար։

«Թուրքմենստանը պատրաստ է սերտորեն աշխատել եվրոպական գործընկերների հետ՝ բնական գազի մատակարարման հարցում։ Այս ուղղությամբ գործողություններից մեկը Տրանսկասպյան երթուղու իրականացումն է»,-հայտարարել է նա։

Բերդիմուհամեդովը հավելել է, որ Աշխաբադում և Բրյուսելում պարբերաբար անցկացվում են միջխորհրդարանական հանդիպումներ, որոնք նպաստում են երկկողմանի կապերի խորացմանը։ Նա նաև նշել է, որ Թուրքմենստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Եվրամիության հետ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30