00:00:00

Քաթարն արգելքներ է դնում

22:56, 28 մայիս 2018 Աշխարհ

Քաթարի ֆինանսների նախարարությունը կարգադրել է խանութների տերերին խանութներից անմիջապես հավաքել  Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ–ից, Եգիպտոսից և Բահրեյնից բերված ապրանքները։ «Շրջափակող երկրների արտադրանքը շրջափակման պատճառով չի կարող Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի մաքսային ստուգում անցնել, այդ պատճառով էլ ենթակա է համապատասխան ստուգումների և մաքսային գործընթացների»,– հաղորդում է Քաթարի կառավարության մամլո ծառայությունը։ Տեսուչներն անցնելու են խանութներով, որպեսզի տեսնեն, թե ինչպես է հրամանն ի կատար ածվում։ Բացի այդ, Քաթարի իշխանությունները պատրաստվում են հետևել, որպեսզի Սաուդյան Արաբիայի կաթնամթերքը չկարողանա երկրի սահմաններից ներս թափանցել՝ երրորդ երկրների միջոցով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր