Ուկրաինան չի միջամտում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև բանակցություններին: Նման բանակցություններում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն կայացվում։
Ըստ РБК-Украина-ի՝ դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։
«Տեսեք, մենք ընդհանուր սկզբունք ունենք, որ մենք չենք միջամտում երկկողմ երկխոսությանը և երկկողմ բանակցություններին, դա իրենց գործն է, այդ երկու երկրների գործն է։ Այնտեղ Ուկրաինային վերաբերող որևէ առարկայական բան չի քննարկվել։ Դա կարևոր է մեզ համար»,- նշել է նա։
Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում որոշակի նշանակալից հայտարարություններ կարող էին արվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների, բայց ոչ Ուկրաինային առնչվող որևէ որոշման շուրջ քննարկման ընթացքում։
Տիխին հիշեցրել է «Ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» սկզբունքը և շեշտել, որ այդ սկզբունքը պահպանվում է։
«Մենք հրապարակայնորեն վերլուծում և տեսնում ենք բոլոր տարածված հաղորդագրությունները, ինչպես դուք եք վերլուծում, միաժամանակ մենք վերլուծում ենք նաև ամերիկյան և ռուսական կողմերի հրապարակային հաղորդագրությունները, որոնցից իսկապես կարող ենք ինչ-որ պատկեր կազմել դինամիկայի մասին, թե ինչպես է այդ երկխոսությունն ու գործընթացն այնտեղ ընթանում։ Բայց դրանք իրենց երկկողմ գործերն են, մենք այնտեղ չենք խառնվում, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ գործերին, կարծում ենք, որ այնտեղ ոչ ոք չպետք է միջամտի, այդ թվում՝ Ռուսաստանը»,- հավելել է նա։