00:00:00

Մարտի 10-ից 14-ը փաստաբանները անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց

14:13, 07 մարտ 2025 Հասարակություն

ՀՀ Փաստաբանների պալատից հայտնում են․

 

«Կանանց միջազգային օրվան ընդառաջ, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ փաստաբանների պալատը Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարում է կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումների իրականացման մասին:

 

Միջոցառման շրջանակներում 2025թ. մարտի 10-ից մինչև 14-ը փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

 

Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

 

Միջոցառմանն արդեն իսկ միացել են բազմաթիվ փաստաբաններ, ինչպես նաև Փաստաբանական ակադեմիան:

 

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, ինչպես նաև Երևանի և մարզերի այլ հասցեներում:

 

Միջոցառման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝

 

010-600701 #111 հեռախոսահամարին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր