00:00:00

Արձանագրվել են զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների և արտաքին տեսքի խախտումներ. ՀՀ ՊՆ

14:09, 07 մարտ 2025 Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևան քաղաքում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը։
 
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ավտոտրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտումներ։ Արձանագրվել են նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների և արտաքին տեսքի խախտումներ։
 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ իրավախախտումներից՝ տեղեկացնելով, որ նմանօրինակ միջոցառումները հանրապետության ամբողջ տարածքում կրելու են շարունակական բնույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր