00:00:00

Լաթակիայի համայնքային կառույցները հայությանը հորդորել են մնալ տներում

10:18, 07 մարտ 2025 Աշխարհ

Այս օրերին Սիրիայի ծովափնյա որոշ շրջաններում, հատկապես երկրի գլխավոր նավահանգիստ Լաթակիայում զինված բախումները ազդեցություն են ունենում նաև այնտեղ բնակվող մեծաթիվ հայության վրա։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։

Սիրիայի ապահովական ուժերի և  ծովափի շրջանների զինյալ խմբավորումների միջև բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։  Երեկ օրվա ընթացքում բախումները հասել էին մինչև Լաթակիայի կենտրոնը։

Զինյալները Սիրիայի տապալված նախագահ Բաշաար Ալ-Ասադի կողմնակիցներից են, որոնք երկրի անվտանգության 15-ից ավելի աշխատակցի են սպանել։ Ըստ լրատվամիջոցների, երկու կողմից զոհերի թիվը 70-ից անցնում է։

«Արևելք»-ի տեղեկություններով, Լաթակիայի համայնքային կառույցները՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրբոց Նահատակաց վարժարանն այսօր փակ են՝ բնակիչներին հորդորել են մնալ տներում և  դուրս չգալ։  Կայքի տեղեկություններով, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր նախատեսված արևգալի եւ հսկման  արարողությունները չեն կատարվելու։

Լաթակիա-Թարթուս ճանապարհը փակ է, շրջանում ժամանակ առ ժամանակ պարետային ժամ է հայտարարվում։

Հայկական համայնքային կառույցները հայերին տեղեկացնում են, որ հարցերի դեպքում կարող են զանգահարել բժիշկ Մինաս Պալյանին (0933617706) եւ Ավետիս Գարբուշյանին (0933258111)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր