00:00:00

Վարանդա-Աղդամ ճանապարհին վթարի են ենթարկվել Ալիեւի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները. մեկը տեղում մահացել է

22:03, 06 մարտ 2025 Աշխարհ

Արցախի օկուպացված Վարանդայի, Մարտունու, ինչպես նաեւ Աղդամի շրջաններում Ադրբեջանի  նախագահի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։

Ըստ տեղեկությունների՝ ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։

Կատարվում է հետաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր