00:00:00

Աբխազիայի նոր նախագահը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ իրենց ինքնիշխանությանը վտանգ չի սպառնում

15:49, 06 մարտ 2025 Աշխարհ

Աբխազիայի նոր նախագահ Բադրա Գունբան հայտարարել է, որ իրենց ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ չկան։

«Մեր ինքնիշխանության կորստի հետ կապված մտահոգություններ չկան և չեն կարող լինել։ Աբխազիայի ժողովուրդը որոշել է իր ապագան, իսկ Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանել է Աբխազիայի ժողովրդի որոշումը»,- ասել է Գունբան, ով նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Աբխազիայի նոր նախագահը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը «ևս մեկ վկայություն է, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է Աբխազիայի անկախությունը և ինքնիշխանությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր