00:00:00

Պուտինը հանձնարարել է որքան հնարավոր է՝ շուտ ընդունել միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգը

19:07, 05 մարտ 2025 Հասարակություն

Միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգը պետք է ընդունվի որքան հնարավոր է շուտ՝ այս տարվա ընթացքում, հայտարարել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մասնակցել է ՆԳՆ կոլեգիայի նիստին։

«Պետք է ուսումնասիրենք թղթային միգրացիոն քարտից հրաժարվելու և այլ երկրներից Ռուսաստան եկող միգրանտների էլեկտրոնային գրանցմանն անցնելու հնարավորությունը»,- ասել է նա։

Պուտինը անհրաժեշտ է համարել նաև խստացնել անօրինական միգրացիայի դեմ պայքարը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ առանձին քննարկում է  անցկացրել ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ։

 «Տարբեր  նորարարություններ պետք է տեղ գտնեն միգրացիոն քաղաքականության թարմացված հայեցակարգում, որը պետք է ընդունել այս տարվա ընթացքում՝ որքան հնարավոր է՝ շուտ»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր