00:00:00

Ասում են, որ եկամուտների հայտարագրման համակարգը կոռուպցիայի կանխարգելման նպատակով է ներդրվել, սա ստերի սուտն է. Նաիրի Սարգսյանը մարզային հանդիպումներ է անցկացրել (տեսանյութ)

23:07, 04 մարտ 2025 Տնտեսություն

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, «Դեմ եմ հայտարարագրմանը» նախաձեռնության շրջանակներում, մարզային հանդիպումներ է ունեցել Եղվարդում, Գյումրիում և Վանաձորում:

Քննարկվել են  հայտարարագրման համակարգի վտանգները, դրա ազդեցությունը հասարակության վրա, երկրի տնտեսական վիճակը։

«Ասում են, որ եկամուտների հայտարարագրման համակարգը կոռուպցիայի կանխարգելման նպատակով է ներդրվել: Սա ստերի սուտն է, կոռուպցիոներ մարդը, ով նախատրամադրված է կոռուպցիա վերցնելու, ինքը և իրավաբանին վճարելու գումար ունի, և հաշվապահին և աուդիտորին, և եթե ինքը գտնվում է համապատասխան պաշտոնին և կարողանում է փող վերցնի, խորհրդակցում է մարդկանց հետ և բոլոր փաստաթղթերը նախապես ապահովում է»,- իր խոսքում մասնավորապես  նշել է Նաիրի Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր