00:00:00

Պապոյանը բանկերի միության նախագահի հետ քննարկել է կլիմայի փոփոխությանն ուղղված վարկային միջոցների ներգրավման հարցերը

15:32, 04 մարտ 2025 Հասարակություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման օրակարգն առաջ մղելուն վերաբերող մի շարք հարցեր։ Բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել Հայաստանի կանաչ և կայուն տնտեսության զարգացմանը նպաստող իրենց ծրագրերը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Կանաչ կլիմայի հիմնադրամից (GCF) ցածր տոկոսով վարկային միջոցների ներգրավմանը, որոնք կուղղվեն ՀՀ-ում կլիմայի փոփոխությանն ուղղված ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է միջազգային գործընկերությունների հաստատման կարևորությունը՝ նոր ներդրումային հնարավորություններ ստեղծելու նպատակով։

Նախարարն ընդգծել է, որ պետության կողմից այս ուղղությամբ հանձնառություններն ամրագրված են Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, որտեղ հստակ մատնանշվում են կայուն զարգացման կարևոր նախապայմանները։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30