00:00:00

«Նորֆոլկ» ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը կալանավորվել է

19:02, 28 մայիս 2018 Իրավական

Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբանը։ Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։ Փաստաբանը, սակայն, հրաժարվեց ասել՝ ընդունո՞ւմ է իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքը, թե ոչ։ «Ես իր հետ չեմ համաձայնեցրել և այդ մասին որևէ տվյալ չեմ կարող հայտնել լրատվամիջոցներին», - ասաց նա։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր