00:00:00

Ես լրջորեն հավատում եմ, որ Հյուսիսային Կորեան մեծ ներուժ ունի. Թրամփ

22:42, 28 մայիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Հյուսիսային Կորեային բարգավաճում և լավ տնտեսական հեռանկար է սպասում: Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ հաստատելով, որ Վաշինգտոնի պատվիրակությունը կիրակի ժամանել է Փհանմունջոմ՝ Միացյալ Նահանգների եւ Կորեայի նախագահների մասնակցությամբ պատմության մեջ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեր թիմը ժամանել է Հյուսիսային Կորեա` Կիմ Չեն Ընի հետ իմ հանդիպումը նախապատրաստելու համար: Ես լրջորեն հավատում եմ, որ Հյուսիսային Կորեան մեծ ներուժ ունի և մի օր հիանալի պետություն կլինի ֆինանսական եւ տնտեսական առումով: Կիմ Չեն Ընն ինձ հետ այդ հարցում համաձայն է: Դա տեղի կունենա», – գրել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր