00:00:00

«Ռուսամետ» Մարուքյանն էլի մեկնել է ԱՄՆ. «Փաստ»

08:48, 04 մարտ 2025 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ձեռք է բերել ռուսամետ գործչի «համբավ»: Սա կապված է նրա առանձին գրառումների ու կոշտ հայտարարությունների հետ՝ կապված Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական «մանևրների» հետ:

Չնայած սրան, Մարուքյանը տիրաժավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները, բացահայտ ցույց տալիս, որ համամիտ է դրանց հետ, միևնույն ժամանակ, ինչպես ասվում է, «օրումեջ» մեկնում է ԱՄՆ: Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նա հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ նորից է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում մասնակցելու նույն շարժման մեկ այլ միջոցառմանը: Ինչ խոսք, շատ հետաքրքիր «ռուսամետություն» է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30