00:00:00

Լիտվայի նախագահը Արմեն Սարգսյանին և Հայաստանին մաղթել է շարունակական հաջողություն ու խաղաղություն

18:55, 28 մայիս 2018 Աշխարհ

Լիտվայի Հանրապետության Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիտվայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի Լիտվան և Հայաստանը նշում են անկախության 100-րդ տարեդարձները: «Նշանակալի է, որ վերջին տասնամյակների ընթացքում երկու երկրներն էլ մեծ ջանքեր են գործադրել ուժեղ պետություն ու բաց հասարակություն կառուցելու ճանապարհին: Իր շնորհավորական ուղերձում նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում նշվող այս կարևոր հոբելյանը կմնա որպես ոգեշնչման ու քաջության աղբյուր շարունակվող կարևոր բարեփոխումների, ժողովրդավարական հասարակության ու Հայաստանի անկախության ուժեղացման ու կոնսոլիդացման, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ընդլայնման ճանապարհին՝ նրանց ու ողջ երկրի համար ստեղծելով նոր հնարավորություններ ու բարգավաճում»,- ասվում է ուղերձում: Գրիբաուսկայտեն համոզմունք է հայտնել, որ Լիտվան ու Եվրամիությունը կմնան որպես Հայաստանի մոտ գործընկերներ, որի հետ ակնկալվում է ընդլայնել երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ ընկալման ու հարգանքի վրա: «Դալիա Գրիբաուսկայտեն մաղթել է Հայաստանի նախագահին ու երկրին շարունակական հաջողություն, բարգավաճում ու խաղաղություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր